Այսօր Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 1/4 եզրափակիչ փուլում հանդիպել են հայ Կարապետ Մանվելյանն ու ադրբեջանցի Ռախիմ Հասանովը։
Ինչպես հայտնում է Փաստինֆոն՝ վկայակոչելով Vahesport.ru-ին, մինչեւ 55 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Կարապետ Մանվելյանը ժամանակից շուտ 7-1 հաշվով հաղթեց մրցակցին։ Թերթի փոխանցմամբ, հիասթափված ադրբեջանցի Ռախիմ Հասանովը դրանից հետո հրաժարվել է սեղմել հայ մարզիկի ձեռքն ու հարվածեց նրան, ինչից հետո պատասխան հարված ստացավ մեր մարզիկից։
Մրցավարը միջամտել է ու ամենայն հավանականությամբ Ռախիմ Խասանովը որակազրկվի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։