Մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Նինա Ի.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Նինա Ի.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Մարիամ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Է.Խ.-ն, 7-ամյա Ռ. Խ.-ն և 18-ամյա Մ.Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։