«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվություն ստանալու համար։ Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

 

«Հանձնաժողովը ընթացք է տվել դիմումին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դիմել է ԱԱԾ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի իրենցից դիրքորոշումներ ստանանք, դրանից հետո հանձնաժողովը կսահմանի այդ թույլտվությունը»,- նշել են  մամուլի ծառայությունից։