Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և ուղերձ տարածել։
«Ստանձնածս պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ իմ պաշտոնավարման ընթացքում, առանց ինձ տեղեկացնելու, այսպես ասած, իմ մեջքի հետևում, առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի՝ դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ գործընթացը գաղտնի է»,-նշել է Սամվել Ավետիսյանը։