Մարտի լույս 13-ի գիշերը գողության ահազանգով դեպքի վայր հասած ոստիկանների և գողության մեջ կասկածվող անձի միջև ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում ոստիկանության ծառայողները ստիպված են եղել հրազեն կիրառել։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները:

Կասկածվող տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը ետ մղելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։

Նախկինում դատապարտված 45-ամյա տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է։