«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել Երևանի շենքերից մեկի չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը, տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,- նշված է հաղորդագրության մեջ։