Մարտի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վահե Ղուկասյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 40 մետր սահելով հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: