«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 10-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արցախյան խճ., Սերո Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների, Սարյան 1-ին և 2-րդ նրբանցքների, Ավանգարդի 1-ին, 2-րդ և 5-րդ թաղամասերի, Վանքի Տափ փողոցի 1-15 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: