Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում վրացական համարանիշներով Ford մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցում բախվել է կայանված տրակտորին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի փաստով Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ford-ի վարորդն ու ուղևորը երիտասարդ աղջիկներ են եղել։