Մարտի 9-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են տեղումներ։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, իսկ ուրբաթ օրը աստիճանաբար կսկսի բարձրանալ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ + 6 + 10,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ + 5 + 7,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 8 + 10,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3 + 6,
Լոռիում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 9 + 12,
Տավուշում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 10 + 14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ + 4 + 7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 8 + 11,
Արարատում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 11 + 13,
Արմավիրում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 12 + 14,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3 + 5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ + 10 + 12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 11 + 15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 4 + 7,
Արցախում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 10 + 15։