Մարտի 3-ի առավոտյան Կոտայքի մարզի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Թմրանյութը հագուստի գրպանում էր՝ ծխախոտի տուփի մեջ: Ձերբակալվածի հայտնածով՝ այն մեթամֆետամին է, որը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով:
Երիտասարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։