Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգեց «Սիլվայի գործով» դատական նիստը։

Առողջական խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատարան։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին։