Մայրաքաղաք Երեւանում շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների հեռացման աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակիցները փողոցներից հավաքում կանգնակները: Ընդ որում որպես կանգնակ մարդիկ օգտագործում են հին ու մաշված աթոռներ, բանջարեղենի արկղեր եւ տարբեր այլ առարկաներ: