Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր աղջիկը՝ Ծովինար Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նամակ հոպարին Ծովինարից…
Բարև հոպար ջան, ո՞նց ես: Մարտի 5ն է, ծնունդդ է: Տպավորություն է՝ քեզ հիշում եմ միայն ծնունդից ծնունդ, բայց այդպես չէ:
Երկար տարիներ մեր շփումը եղել է անընդմեջ, բայց այժմ ես փոխվել եմ, վերաիմաստավորել եմ մեր շփումը:
Հասկացել եմ, որ ծննդյանդ լավագույն նվերը, քեզ բաց թողելն է:
Ինքս իմ մեջ եկել եմ այն համոզմանը, որ այսքան տարի տանջել եմ թե՛ քեզ, թե՛ ինձ՝ փնտրելով մեղավորներ մեր անկատար հանդիպման մեջ. սերս էի այդպես արտահայտում:
Իրականում՝ սերը արտահայտելու լավագույն ձևը խաղաղություն տալն է, իսկ դու այնքա՜ն արժանի ես երկնային կյանքում գտել քո հանգստությունը:
Երկրային կյանքում ազատ ժամանակի պակասը երկնային կյանքում լրացնելու համար քո հոգուն պակասում է միայն խաղաղությունը:
Ներիր ինձ, որ 23 տարիների ընթացքում իմ զգացումունքների, կամակորությունների պատճառով չեմ գիտակցել այս ճշմարմարտությունը, բայց այժմ եկել է պահը քո հոգուն խաղաղություն տալու:
Հոպար ջան, սա ամենևին հրաժեշտի կամ բաժանման խոսքեր չեն: Ես վստահ եմ՝ երկնային կյանքում ես ու դու դեռ գրելու ենք մեր պատմությունը:
Պատմություն, որում չեն լինի մեղավորներ, ափսոսանքներ, արցունքներ ու չասված խոսքեր…
Օրհնվի ծնունդդ, հոպար ջան, թող ծնունդդ մեր երկրին բերի խաղաղություն, հոգուդ՝ հանգստություն, ինձ՝ իմաստություն: Սիրում եմ քեզ քո սրտի չափ
Տղա չծնված, բայց տատիկիդ անունը կրող քո Ծովինար»։