ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մարտի 5-ին ծառայություն իրականացնելիս տեղեկություններ են ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի ուղևորը հետախուզման մեջ է:
Պարեկները Երևան-Սևան ճանապարհի ռեստորանային համալիրներից մեկի մոտ կանգնեցրել են նշված մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ Գորիսում հաշվառված ուղևորը փետրվարի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-253-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով:
Նա ձերբակալվել և տեղափոխվել Է ոստիկանության Կոտայքի բաժին:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: