Մարտի  լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից։

Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։

 

ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ  աշխատանքներ են տարվում  էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու  համար։

Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը  կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։