Մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի ՍԲ Հակոբ եկեղեցում: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում: