Երեկ՝ ժամը 20։45-ի սահմանում, Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնավան գյուղի տներից մեկում ամուսինը մտել է իր նախկին կնոջ տուն և ձեռքին եղած կրակայրիչով այրել է տան գույքը, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվորեն ժամանում են գյուղ և կարողանում են տաք հետքերով հայտնաբերել ամուսնուն՝ 36-ամյա Արթուր Բ․-ին, որին Գարեգին Նժդեհ փողոցից ոստիկանները ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Արարատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է գաղտնի փականով դանակ։

 

Մինչ ոստիկանները նրան տեղափոխում էին ոստիկանություն, նրա նախկին կինը՝ Ռուզաննա Հ․-ն, ահազանգում է ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժային կառավարման կենտրոն և հայտնում, որ Արթուր Բ․-ն իր տան դուռը կոտրել է, մտել ներս և այրել հյուրասենյակի սեղանն ու վրայի ծածկոցը, ապա տեսնելով, որ ոստիկաններ են մոտենում տանը, դիմել է փախուստի։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Արթուր Բ․-ն Ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին։