Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ Արցախում ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայան Մայոր Դավիթ Վալերիի Դանիելյան Լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյան: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։