Այսօր ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ նահատակված ԱՀ ոստիկանության լեյտենանտ Արարատ Գասպարյանն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից էր: 2020 թվականին թշնամին օկուպացրել էր Արարատի հայրենի գյուղը։Արարատը ծնվել և մեծացել, դպրոցն ավարտել էր Շուշիում, նա նաև Շուշին է կորցրել, իր տունը Շուշիում։
Արարատը կրում էր Արցախյան առաջին պատերազմում նահատակված 20-ամյա քեռու անունը։
Արարատի ընտանիքն ապրում էր մայրաքաղաք Ստեփանակերտում։
Ուներ 8 ամսական երեխա...
Նյութը՝ Նորություններ Արցախից
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից ՝