«Հայփոստ»-ը տեղեկացնում է․ «Ռուսաստանի Դաշնության նշանակված օպերատորը Միության անդամ-երկրների նշանակված օպերատորներին տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունները միավորող Մաքսային միության ստեղծման կապակցությամբ մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով 2010թ. հուլիսի 1-ից արգելված է միջազգային փոստային առաքանու ներդրանքով ուղարկել հետևյալ անձնական օգտագործման իրերը.

Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծման նպատակով.

1. Տեսալսողական նյութեր և հրատարակություններ.
– որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր,
– որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ,
– որոնք արտադրված են կամ առաքված` խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները,
– որոնք նպաստում են նացիստական խորհրդանիշի և տարբերանշանի տարածմանը,
– որոնք պարունակում են այլ տեղեկատվություն, որը կարող է վնասել Ռուսաստանի Դաշնության հասարակական և տնտեսական շահերին, նրա քաղաքական անվտանգությանը, քաղաքացիների առողջությանը և բարոյականությանը:

2. Ցանկացած տեսակի զենք (և դրանց մասեր), զինամթերք (և դրանց մասեր), կառուցվածքով քաղաքացիական ծառայության համար նախատեսված զենքերին համանման իրեր

3. Վտանգավոր սննդամթերք

4. Հատուկ տեխնիկական սարք գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով

5. Թունավոր նյութեր, որոնք չեն հանդիսանում նարկոտիկ և հոգեմետ նյութերի նախորդողներ

6. Թմրեցուցիչներ, հոգեմետ նյութեր և դրանց նախորդողներ, ներառյալ դեղամիջոցների տեսքով

7. Մարդու օրգաններ, արյուն և դրանց բաղադիչներ

8. Ցանկացած տեսակի և վիճակի բույսեր ու սերմեր

9. Կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների, տզրուկների և շերամորդերի

10. Օզոնային շերտը քայքայող նյութեր

11. Կոշտ օրգանական աղտոտիչների մասին 2001թ. մայիսի 22-ի Ստոկհոլմի Կոնվենցիայի Ա և Բ հավելվածների դրույթներին համապատասխանող բույսերի պաշտպանության միջոցներ

12. Ջրային կենսաբանական աղբյուրների ձկնորսական գործիքներ.
– միաթել հյուսվածքից, նեյլոնից կամ այլ պոլիամիդներից ձեռքով կամ մեքենայով պատրաստված արհեստական ձկնորսական հյուսված ցանցեր, որոնց թելի տրամագիծը 0,5 մմ-ից փոքր է և ցանցի մեկ վանդակի չափսերը 100 մմ-ից ցածր են (ցանցի վանդակի մեկ կողմի երկարությունը փոքր է 50 մմ-ից)
– ձկնորսական էլեկտրական համակարգեր և սարքավորումներ` բաղկացած կոնդուկտորներով և մարտկոցներով ազդանշանային էլեկտրական շարժիչներից, որոնք միասին կատարում են ջրային կենսաբանական աղբյուրների (ձկան որսի) դուրս նետում էլեկտրական հոսանքի օգնությամբ

 

13. Ռադիոակտիվ նյութեր

14. Մշակութային արժեքներ

15. Փչացող սննդամթերք

16. Ցանկացած տեսակի թանկարժեք քարեր, բնական ադամանդ, բացառությամբ ոսկերչական իրերի

17. ՀՓՄ դրույթներով նախատեսված առաքման ենթակա այլ արգելված իրեր:

Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանման նպատակով.

1. տեսալսողական նյութեր և հրատարակություններ.
– որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր
– որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ
– որոնք արտադրված են կամ առաքված` խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները:

Ստորև նշված իրերը պատկանում են պայմանականորեն ընդունվող տեսակին, որոնք առաքվում են միջազգային փոստային առաքանու ներդրանքով որպես անձնական օգտագործման իրեր և պահանջում են իրավասու ազգային ստուգող մարմնի համապատասխան թույլտվություն.

– կոդավորող և գաղտնազերծող սարքավորումներ, որոնք ունեն կոդավորման գործառույթ․
մեղուներ, տզրուկներ, շերամորդեր»,-նշվում է իրազեկման մեջ: