Մարտի 2-ին Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Այգեստան գյուղի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին նշված հասցե: 32-ամյա տղամարդը հաստատեց, որ տանը թմրանյութ ունի:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կատարվեց տան զննություն. խորդանոցի տեսանելի վայրից տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի զանգված:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: