Մարտի 4-ին, արտակերգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից դանակի 9-ը հարված ստացած, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։


Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, մինչ բժիշկների ժամանումը վիրավորին առաջինը օգնության են հասել Երևանի գնդի պարեկներն ու Ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկաները։


Դեպքի վայրում նշված հոթել մտնելու մուտքի մոտ՝ աստիճաններին հայտնաբերվել է արնանման հետքեր, դեռևս անհայտ մակնիշի ատրճանակ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։