Սիրելի բարեկամներ, մեծ ցավով տեղեկացնում ենք, որ մեր լուսավոր տղայի՝ Արսենի կյանքը փրկել չհաջոցվեց:

Երկու ամիս առաջ Արսենի լյարդի փոխպատվաստման համար հանրային դրամահավաք էինք կազմակերպել: Անհրաժեշտ գումարն արագ հաջողվեց հավաքել, և մեկ ամիս առաջ «Արաբկիր» ԲՀ-ում իրականացվեց երեխայի լյարդի փոխպատվաստումը:

Հայաստանի ու Բելառուսի բժիշկները արեցին ամեն հնարավորը, սակայն երեխայի ուղեկցող խնդիրների ու առաջացած մի շարք բարդությունների պատճառով Արսենի կյանքը փրկել չհաջողվեց:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում երեխայի ընտանիքին ու հարազատներին, մաղթում անսահման համբերություն:

Շնորհակալ ենք բժիշկներին իրենց նվիրական աշխատանքի համար, ես անձամբ եմ տեսել՝ ինչպես են նրանք անում հնարավոր ու անհնարին ամեն ինչ, որպեսզի երեխային ապրելու հնարավորություն տան:

Շնորհակալ ենք նաև բոլոր նվիրատուներին, վստահ եմ՝ բոլորդ էլ գիտակցում եք, որ նման դեպքերը, ցավոք, անխուսափելի են: