Երեկվա կլասիկոյի ժամանակ Գավին վիրավորել է Վինիսիուսին։
«Բարսելոնան» երեկ «Սանտյագո Բեռնաբեուում» 1:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում:
Խաղի ժամանակ Գավիի և Վինիսիուսի միջև լեզվակռիվ է եղել, և «Բարսելոնայի» կիսապաշտպանը բրազիլացուն ասել է. «Դու անբարոյականի որդի ես»։ Այս մասին տեղեկացնում է La Razon-ը։
Նշվում է, որ Վինիսիուսը չի պատասխանել այս խոսքերին և միայն քմծիծաղ է տվել։