Մարտի 3-ին Թուրքիայի ժամանակով՝ 05:53-ին (տեղական՝ 06:53) այդ երկրում կրկին ստորգետնյա ցնցումներ են եղել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) Օնիքիշուբաթ շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ և 6.95 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ։ Այն զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը կազմում է 49.089։