Արցախի Հանրապետության  Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները  մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը  խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:

 

Հայկական կողմից տուժածներ չկան։ 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։