Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, առանձին վերցված աշխարհի առաջնությունում խփած գոլերի քանակով ռեկորդակիր Ժյուստ Ֆոնտենն այսօր՝ մարտի 1-ին, հեռացել է կյանքից։ Նա 89 տարեկան էր, հայտնում է L’Equipe-ը։

Կարիերայի ընթաղքում Ֆոնտենը հանդես է եկել Մարոկկոյի «Կասաբլանկա», ինչպես նաև ֆրանսիական «Նից» և «Ռեյմս» ակումբներում։ 1956, 1958, 1960, 1962 թվականներին դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 1954, 1958 թվականներին՝ Ֆրանսիայի գավաթակիր, 1958, 1960 թթ․՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր։ 1958, 1960 թվականներին ճանաչվել է նաև Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու,-հայտնում է armsport-ը։

 

Ֆրանսիայի հավաքականի կազմում նա 21 հանդիպման է մասնակցել և դարձել է 30 գոլի հեղինակ։ Աշխարհի 1958 թվականի առաջնություն նա 13 գոլ է խփել, որը մինչև օրս համարվում է անգերազանցելի ռեկորդ՝ մեկ ԱԱ-ում խփած գոլերի քանակով։ Այդ տարի Ֆրանսիայի հավաքականն ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել։