Փետրվարի 23-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց եղելությունը։ Ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի մեջ, գումարային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և մեծամորցի 52-ամյա մի տղամարդու միջև։ Այդ ընթացքում տղամարդը դանակահարել էր երիտասարդին։
Մեծամորի ոստիկանները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տեղեկություններով, հանցագործության գործիքն է։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։