Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում, «Տաշիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 6 ամսական Էմմա Ի-ն է։

 

 

Քննիչի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։