Պատերազմում զոհված տանկիստ Վազգեն Ասլանյանի հայրիկին՝ ձյաձ Արմենին, մի քանի անգամ Եռաբլուրի ծաղկավաճառի մոտ եմ հանդիպել: Մի 2 բառ ենք փոխանակել, իրար որպիսություն հարցրել:

 

 

Ու միշտ ինձ հարցնում էր, թե ինչով կարա օգտակար լինի:

Ես էլ ինձուինձ ասում էի. «Փոխանակ ես ինչ որ բանով փորձեմ օգտակար լինել իրեն, ինքն էր ինձ օգնություն առաջարկում...»:

Քիչ առաջ իմացա, որ ձյաձ Արմենը մահացել է: Պատերազմի օրերին շտապել էր որդու մոտ, բայց այդպես էլ չէր կարողացել հանդիպել նրան. որդին հոկտեմբերի 2-ին զոհվել էր...

Հիմա հայր ու որդի հավերժ միասին են ու էլ ոչինչ նրանց չի բաժանվի...