Երեկ Արզնի գյուղի վարչական տարածքում՝ գետի մեջ հայտնաբերվածը 21-ամյա Ռոման Բաբայանի դին է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Երեկ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արզնու ձորի գետից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել։
Մասնավորապես, փետրվարի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Արզնու ձորի տարածքում՝ գետի մեջ, դի կա:
Դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Երիտասարդը հունվարի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր։ Այդ մասին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել:
Սարսափելի դեպք է տեղի ունեցել․ Արզնու ձորի գետից 21-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
Դիտումներ 2616