10-ամյա Դավիթը օգնության կարիք ունի 

 



Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 10–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, երեխան չի խոսում, չի քայլում եւ տեսողությունն է վնասված. երեխային թերապիաներ են անհրաժեշտ։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը պատմեց, որ երեխային նշանակել են թերապիաներ, որոնք գումարի պատճառով չի կարողանում երեխան ստանա:

Նարինեն դպրոցում հավաքարար է աշխատում, ամուսինն էլ, չնայած առողջական խնդիրներին, գյուղում հովիվ է աշխատում: Երեխայի թոշակը`37000  դրամ է դարցել հունվարից  նույնիսկ նրա դեղերին չի բավարարում երեխան խմում է գամալադեի բ6 ,բակլօսան10 մգ,պամպերս 

«Քանի որ տանը փոքր երեխա էլ ունեմ, չեմ կարողանում Դավիթին տանել թերապիաների, երբ գումար է լինում բժշկին տուն ենք կանչում, ամեն այցը դարցել է 5000  դրամ է: Մենք հիմա գումարի, տակդիրի ու դեղորայքի խնդիր ունենք: Չենք կարողանում ամեն անգամ բժշկին տուն կանչել, դա է մեր խնդիրը:

Թերապիաները բավական լավ արդյունք են տվել` երեխան ահագին  հանգիստ է հիմա, ձգվածությունը անցել է իր մոտ»,-ասաց Նարինեն:

 

 

 

 

Նարինեն հույս հայտնեց, որ կգտնվեն բարի կամքի տեր մարդիկ, որոնք կցանկանան օգնել Դավիթին։

Նարինե Մարտիրոսյանի հետ կարող եք  կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965։

ՎՏԲ բանկ AMD. 16011011793603

USD. 16011011793604

 EUR. 16011011793605

RUR. 16011011793606

IDRAM -ID 289031359

ARDSHIN BANK -2470050687850000.

Telcell wallet 98303965

Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան