Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում, տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում և արևմուտքում։ Տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին (01:17 UTC)։ Էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի հարավում՝ Այնթապ (Գազիանթեփ) քաղաքից արևմուտք՝ 7,8 մագնիտուդով։ Թուրքիայում և Սիրիայում տեղի են ունեցել համատարած ավերածություններ։

Նախնական անընդհատ թարմացվող տվյալներով առնվազն ▲44 000 մարդ (փետրվարի 17, 2023) մարդ է զոհվել՝ Թուրքիայում՝ մոտավորապես 38,000, Սիրիայում՝ մոտավորապես 5,800, ևս 120 000-ը վիրավորվել է։

Դա 1939 թվականի Երզնկայի երկրաշարժից ի վեր նույն ուժգնությամբ[10] ամենամահաբեր և ամենաուժեղ երկրաշարժն է եղել Թուրքիայում։ Նաև Լևանտում երբևէ գրանցված ամենաուժեղ երկրաշարժերից մեկն ու ամենամահաբեր երկրաշարժն է եղել Սիրիայում1822 թվականի Հալեպի երկրաշարժից հետո, և 2010 թվականի Հայիթիի երկրաշարժից հետո աշխարհում ամենամահաբեր երկրաշարժը։ Այն զգացվել և վնասներ է հասցրել մինչև Իսրայել, Լիբանան, Կիպրոս, Թուրքիայի Սև ծովի ափեր։

 

Երկրաշարժն ունեցել է ավելի քան 1000 հետցնցում, ներառյալ անսովոր հզոր՝ 7.7 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում հիմնական ցնցումից ինը ժամ անց։ Ձմեռային փոթորիկը՝ ձյունով ծածկելով ավերակները և ջերմաստիճանի կտրուկ անկումով խոչընդոտել է փրկարարական աշխատանքները[18]։ Տարածքում բացասական եղանակի պատճառով ողջ մնացածները, հատկապես փլատակների տակ մնացածները, հիպոթերմային մեծ վտանգի են ենթարկվել[19][20]։