Մահացել է Գալուստ Սահակյանը։ Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում։ 1971 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո՝ 1970-1972 թթ.-ին աշխատանքի է անցել Երևանի մետաքսի կոմբինատում որպես փականագործ։

1972-1991 թթ.-ին աշխատել կրթական համակարգում, մասնավորապես, Երևանի թիվ 30 դպրոցում որպես ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն։

 

 

2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։ 2019 թ․ դադարել է զբաղվել քաղաքականությամբ։։