Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ...

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է իր սոցցանցային օգտահաշիվների ետնանկարը դարձնել «Պապիկ-տատիկը» կամ Արցախի մեկ այլ խորհրդանիշ:

Դա լրացուցիչ միջոց է ցույց տալու տեղեկատվական զորակցություն Արցախին և ձեր ընկերներին անընդհատ հիշեցնելու Արցախի կարևորության մասին:

«Պապիկ-տատիկի» լուսանկարն եմ ընտրել ես, քանի որ այն խորհրդանշում է Արցախի հայկական խորն արմատները, ամրությունն ու շարունակականությունը: