«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը: Հայտնենք, թե քանի ոչ աշխատանքային օրեր կլինեն առաջիկա տոնական օրերի ընթացքում։

 

 

Ոչ աշխատանքային կլինեն ինչպես դեկտեմբերի 31-ը, այնպես էլ հունվարի 1-ը, հունվարի 2-ը և 6-ը: Նշենք, որ դեկտեմբերի 31-ը շաբաթ օր է, հունվարի 1-ը՝ կիրակի, իսկ 2-ը՝ երկուշաբթի։ Սուրբ Ծնունդը կնշվի ուրբաթ օրը։