Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում։ Լիլիթ Հովհաննիսյանը դարձավ 34 տարեկան։
Մինչև 2002 թվականը սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ 2006 թվականին մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր «Ընծա» ։
Երգչուհին ժյուրիի բոլոր անդամների կողմից 3 մրցութային օրերում վաստակելով միայն ամենաբարձր՝ "7" գնահատականը, արժանացավ «Գրան Պրի»-ն։ Ավելի ուշ՝ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը[2]:
Լիլիթ Հովհաննիսյանը սոցցանցերում՝ Facebook, Instagram, Youtube, ամենաշատ հետևորդներ ունեցող արտիստն է Հայաստանում։ Նրան է պատկանում Youtube-յան ամենաշատ դիտումներ ունեցող հայկական տեսահոլովակի ռեկորդը։
Լիլիթը չի համագործակցում իմիջմեյքերների հետ, այլ անձամբ ինքն է զբաղվում իր և իր աշխատանքներում առկա հերոսների և պարողների արտաքին տեսքով։ Նա անձամբ մոդելավորում է համերգային շրջագայությունների և տեսահոլովակների բոլոր բեմական հագուստները։
Սկսած 2013 թվականից Լիլիթը սկսել է իր համերգային շրջագայությունները։
2019 թվականի “Dream World Tour”- ի շրջանակներում Լիլիթը համերգային շրջագայություններով հանդես եկավ ավելի քան 70 քաղաքներում՝ ներառյալ Եվրոպան (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Իսպանիա, Բուլղարիա, Մոսկվա ), Կանադայի, Ավստրալիայի մայրաքաղաքները։ Շրջագայությունը շարունակվեց Բրազիլիայում, Ուրգուգվայում, Արգենտինայում, Ուկրաինայում, ԱՄՆում (Նյու Յորք, Բոստոն, Լոս Անջելես)։