Տարածելը խիստ կարևոր է!
Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված փոքրիկը 3-ամյա Տիգրանն է: 2022թ. մայիսի 16-ին բժիշկները նրա մոտ հայտնաբերել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այս ամիսների ընթացքում ստացել է քիմիոթերապիայի կուրսեր, որի արդյունքում նկատվել է դրական դինամիկա:
Այս կարևոր ձեռքբերման համար շնորհակալ ենք Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին:
Երեխայի հիվանդությունը դեռևս ամբողջովին չի նահանջել և նրա լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է հնարավորինս շտապ իրականացնել ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, վերջինս պետք է իրականացվի Սանկտ-Պետերբուրգում, որի համար անհրաժեշտ է շուրջ $99.000 գումար: Փոխպատվաստումն իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել $79.000: $10.000-ը փոխանցվելու է Տիգրանի հարազատների կողմից, իսկ մյուս $10.000-ը մեր հիմնադրամի շահառու Տաթև Ավետիսյանի ընտանիքի կողմից, ում համար կազմակերպվել էր հանրային դրամահավաք, որի ընթացքում հավաքված գումարի մեծ մասը չէր ծախսվել։
Սիրելի ընկերներ, փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարն ընտանիքի համար անհասանելի է, այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց՝ օգնելու 3-ամյա Տիգրանին հաղթահարելու այս դժվարին հիվանդությունն ու վայելելու իր անհոգ մանկությունը։ Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել երեխայի կյանքը։
Գումար կարող եք փոխանցել reArmeniaի միջոցով՝ անցնելով հղմամբ՝ https://bit.ly/3GZNzAo
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (Visa card)
Сбербанк - 2202202319256560 (Получатель: Елена Гагиковна)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Տիգրան Գալտագազյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158