ՀԾԿՀ-ն հավանություն տվեց «Վեոլիա ջուր» ընկերության՝ խմելու ջրի սակագնի փոփոխության առաջարկին։ Այսուհետ՝ 2023 թվականից, ջրի սակագինը 1 մ³ համար կկազմի 208.41 դրամ՝ 200 դրամի փոխարեն, սոցիալապես անապահովների համար՝ 180 դրամ։
Նշենք, որ ՏԿԵ նախարարությունը հայտարարել էր, որ կառավարությունը սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն, 2023 թվականին խմելու ջուրը բաժանորդների համար չի թանկանա։