Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը, որից ընտանիքը լուր չուներ շուրջ 1 տարի, դատավճռով մահացած է ճանաչվել։

 

Ըստ դատարանի՝ այն որ Վահե Մանուկյանն անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետեւանքով, հաստատվում է նաեւ ՊՆ զորամասի հրամանատարի տեղեկանքով, որի համաձայն՝ Վահե Մանուկյանը նույն զորամասի հրամանատարի հրամանով ընդգրկվել է 12.11.2021–26.11.2021 թթ. ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացնելու ցուցակներում  եւ ծառայությունն իրականացվել է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում։