իրելի բարեկամներ, Հայաստանում յուրաքանչյուր տարի շուրջ 20 երեխա հիվանդանում է Լեյշմանիոզ կոչվող հիվանդությամբ, և համապատասխան դեղորայքային բուժման բացակայության դեպքում հիվանդ բոլոր երեխաները կարող են մահանալ: Ամբիսոմ կոչվող դեղորայքով բուժման դեպքում հիվանդների 95 տոկոսից ավելին ապաքինվում են: Հիվանդ բոլոր երեխաների բուժման համար տարեկան անհրաժեշտ է շուրջ 100 հատ դեղորայք, որի ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 7.500.000 դրամ: Սույն դրամահավաքի օգնությամբ հիվանդ բոլոր երեխաներին կկարողանանք ապահովել անհրաժեշտ դեղորայքով և փրկել նրանց կյանքը:
Լեյշմանիոզը մարդու և կենդանիների ծանր հիվանդություն է, որը հարուցվում է լեյշմանիաների կողմից, փոխանցվում է մլակի խայթոցի միջոցով։ Հայաստանում հիվանդության օջախ են հանդիսանում Սյունիքը, Լոռին, Տավուշը, Երևանը։ Լեյշմանիոզի օջախ է հանդիսանում նաև Արցախը։ Հիվանդության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3DiNGU6:
Ներկա պահին Մուրացան համալսարանական կլինիկայի բոքսային բաժանմունքում լեշմանիոզ հիվանդությամբ բուժում է ստանում 2 հիվանդ երեխա` 5-ամյա Գրիշան Գորիս քաղաքից, և 7-ամյա Նարեկը Աբովյան քաղաքից, որոնց կյանքը փրկելու համար անհրաժեշտ է նշված դեղորայքը։
Տարեկան Հայաստանում Գրիշայի ու Նարեկի նման շուրջ 20 երեխա հիվանդանում է Լեյշմանիոզով ու բոլորն էլ ունեն անհրաժեշտ բուժման կարիք, որն ապահովում է գրեթե բոլորի լիակատար ապաքինումը: Խնդրում ենք բոլորին հնարավորինս մասնակցել այս կարևոր դրամահավաքին՝ մեր երեխաներին պարգևելով առողջ ու անհոգ ապրելու հնարավորություն: Յուրաքանչյուրիդ անգամ փոքրիկ աջակցությունը շատ կարևոր է:
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (Visa card)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ.
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158