Արխիվային լուսանկար է հրապարակվել Տիգրան Արզաքանցյանի մասին։

Ծնվել է 1966 թ․ օգոստոսի 7-ին ՀՍՍՀ Կամո շրջանի Կամո քաղաքում (այժմ՝ Գավառ)

։ 1979–1984 թթ․ սովորել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում։ 1984–1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1986–1998 թթ. ՌԴ-ում զբաղվել է բիզնեսով։ 1998–2003 թթ. եղել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ տնօրեն[1]։ 2003 թ․ հիմնադրել է «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը, որը տնօրինում է նրա մայրը՝ Վարսենիկ Գրիգորյանը։


 

2008 թ․ գնել է Ֆրանսիայում գտնվող Hine Cognac House-ի գործարաններից մեկը։ Տեր է նաև Paramount Gold Mining ՓԲԸ բաժնետոմսերի 51%-ի։ 2007 թ. Սեպտեմբերի 26-ին երեք անգամ դանակահարվել է և հրազենից երկու վերք է ստացել Մոսկվայի «Մետրոպոլ» խաղատանը։ Հետաքննության համաձայն՝ 2007 թ․ ավելի քան 30 անգամ այցելել է «Մետրոպոլ» խաղատունը։ 2011 թ․ հայց է ներկայացրել «Երկիր» օրաթերթի դեմ՝ իրեն վիրավորելու համար։ 2016 թ․ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրել՝ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու համար։

Տեսեք ինչպիսի տեսք ուներ 38 տարի առաջ Տիգրան Արզաքանցյանը։ Լուսանկար ՝