Արմինե Հարությունյանը ծնվել է 1995 թվականին Երևան քաղաքում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժնում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում և որպես գրաֆիկ-դիզայներ աշխատանքի անցել «ԲեթԿոնստրակտ» ընկերությունում։
2019 թվականի գարնանը Բեռլինի փողոցներից մեկում Արմինեն լուսանկարվելու առաջարկ է ստացել, ինչից հետո Գուչի նորաձևության տան կողմից որպես մոդել հրավեր է ստացել և սեպտեմբերի 22-ին մասնակցել Միլանի նորաձևության շաբաթվա համար նախատեսված «Գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրության քասթինգին։

Արմինեն ներառվել էր «սպիտակ հանդերձանքով» մոդելների առաջին խմբում, ցուցադրել այնպիսի զգեստներ, որոնք վաճառքի չեն հանվելու խանութներում և արժանացել հավանության։ Նա դարձավ առաջին հայ մոդելը ով երևացել է հանրահայտ ապրանքանիշի նորաձևության ցուցադրությանը։ Նոյեմբերին, նա բացեց Թբիլիսիում կայացած 2019 թվականի Mercedes Benz նորաձևության շաբաթի ցուցադրություններից մեկը։

Արմինե Հարությունյանը նոր ֆոտոշարք է հրապարակել։ Նա բավականին գեղեցկացել է և փոխվել։