Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտի, ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահը։ Ռուսաստանի Դաշնության երկրորդ նախագահը (2000 մայիսի 7-2008 մայիսի 7)։ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է նահագահի պարտականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագահ։

 

Ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 7-ին Լենինգրադում։ Նա այսօր դարձավ 70 տարեկան։Համաձայն մարդահամարի ժամանակ իր պատասխանի՝ ազգությամբ ռուս է։ Պուտինի հայրը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը (1911 թվականի փետրվարի 23 - 1999 թվականի օգոստոսի 2), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է (Կարմիր բանակի 86-րդ դիվիզիայի 330-րդ հրաձգային գնդի մարտիկ, կռվել է պաշտպանելով Նևսկի հրապարակը, ծանր վիրավորվել է), մինչ պատերազմը ծառայել է ստորջրյա նավատորմում, պատերազմից հետո՝ վարպետ Եգորովի անվան գործարանում։ Մայրը՝ Մարիա Շեմելովան (1911-1998 թվականներ), նույնպես աշխատել է գործարանում, վերապրել է Լենինգրադի շրջափակումը։ Պապը՝ Սպիրիդոն Պուտինը, հայտնի խոհարար էր, ով պատրաստում էր բարձր կուսակցական և պետական պաշտոնյաների համար. նա մինչև անգամ աշխատել է Լենինի և Ստալինի համար։

Վ. Վ. Պուտինի թե՛ հայրական, թե՛ մայրական կողմի նախնիները (Պուտինները, Շելոմովները, Չուրսանովները, Բույանովները և այլք) առնվազն 300 տարիների ընթացքում եղել են Տվերյան կոմսության գյուղացիներ։ Վ. Վ. Պուտինի ամենավաղ հայտնի նախնին հիշատակված է 1627-1628 թվականների Տվերյան կոմսության գրամատյանում։ Յակով Նիկիտինը ցար Միխայիլ Ֆեոդորովիչի հորեղբայր Իվան Ռոմանովի տոհմական կալվածքի Բորոդինո ծխի Տուրգինովո գյուղի հիմնաբնակիչն էր։

Վլադիմիրը ընտանիքի երրորդ որդին էր. դեռևս 1930-ականներին ծնված երկու ավագ եղբայրները մահացել են մանուկ հասակում։ 2012 թվականին հայտնի դարձավ, որ մի եղբոր անունը Վիկտոր էր, ծնվել է 1940 թվականին և մահացել 1942 թվականին դիֆտերիայից։ Թաղված է Պիսկարովյան գերեզմանատանը։ Երկրորդ եղբոր անունը Ալիկ (Ալբերտ) էր, և նա մահացել է մինչ պատերազմը։

Պուտինների ընտանիքն ապրում էր առանց որևէ հարմարության կոմունալ բնակարանում՝ Լենինգրադում՝ Բասկովյան նրբանցք տուն 12-ում։ Այս բնակարանում Պուտինն ապրել է մինչ ԽՍՀՄ-ի ԱԱԿ-ում աշխատանքի անցնելը։ Դառնալով նախագահ՝ Պուտինը պատմում էր, որ մանկուց տարված էր հետախույզների մասին խորհրդային ֆիլմերով և երազում էր աշխատել պետական անվտանգության համակարգում։ Շնորհակալությամբ արձագանքում էր այն տարիներին խորհրդային իշխանության կողմից երիտասարդին տրամադրված կայացման և առաջխաղացման հնարավորություններին։

1960-1965 թվականներին Վլադիմիր Պուտինը սովորել է համար 193 ութամյա դպրոցում, որից հետո ընդունվել է համար 281 միջնակարգ դպրոց (տեխնոլոգիական ինստիտուտի հենքի վրա քիմիական թեքումով հատուկ դպրոց), որն ավարտել է 1970 թվականին։

1970-1975 թվականներին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի (ԼՊՀ) իրավաբանական ֆակուլտետի միջազգային բաժնում։ ԼՊՀ-ում ընդունվեց ԽՄԿԿ շարքերը։ 1991 թվականին այս արգելված կուսակցությունից դուրս չեկավ։ Ուսումնառության ժամանակ առաջին անգամ հանդիպեց Անատոլի Սոբչակին, ով այն ժամանակ դոցենտ էր ԼՊՀ-ում։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «Ամենաարտոնյալ ազգի սկզբունքը» (գիտական ղեկավար՝ Լ. Ն. Գալենսկայա, միջազգային իրավունքի ամբիոն)։

Ծառայություն ՊԱԿ-ում

Լուսանկարը ՊԱԿ-ի աշխատակցի անձնական գործերից է
1975 թվականին Պուտինն ավարտեց ԼՊՀ իրավաբանության ֆակուլտետը։ Տեղաբաշխմամբ ուղեգրվեց աշխատելու Պետական անվտանգության կոմիտե (ԿԳԲ)[22][23]։ 1975 թվականին ավարտեց «Օպերատիվ անձնակազմի վերապատրաստման» կուրսերը Օխտայում («401-րդ դպրոց»), ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներում ատեստավորվեց կրտսեր լեյտենանտ (արդարադատության ավագ լեյտենանտ)։

1977 թվականից հետո աշխատել է ՊԱԿ-ի Լենինգրադյան վարչության հակահետախուզական գծի քննչական բաժնում[24] 1979 թվականին Մոսկվայում ավարտեց ՊԱԿ-ի վեցամսյա վերապատրաստման դասընթացները և վերադարձավ Լենինգրադ։

 

1984 թվականին արդարադատության մայոր կոչումով գործուղվել է ուսուցման Յու. Վ. Անդրոպովի անվան ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի կարմիր շքանշանակիր ինստիտուտի մեկամյա դասընթացների, որն ավարտեց 1985 թվականին՝ «Արտաքին հետախուզություն» մասնագիտացմամբ։

1977 թվականից հետո աշխատել է ՊԱԿ-ի Լենինգրադյան վարչության հակահետախուզական գծի քննչական բաժնում։ 1979 թվականին Մոսկվայում ավարտեց ՊԱԿ-ի վեցամսյա վերապատրաստման դասընթացները և վերադարձավ Լենինգրադ։

1984 թվականին արդարադատության մայոր կոչումով գործուղվել է ուսուցման Յու. Վ. Անդրոպովի անվան ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի կարմիրշքանշանակիր ինստիտուտի մեկամյա դասընթացների, որն ավարտեց 1985 թվականին՝ «Արտաքին հետախուզություն» մասնագիտացմամբ։ Ինստիտուտում կրում էր «դպրոցական» Պլատոնով ազգանունը, ուսումնական բաժանմունքի ավագն էր, ուսումնասիրում էր գերմաներեն։

1985-1990 թվականներին աշխատել է ԳԴՀ-ում։ Ծառայությունն անցկացրել է Դրեզդենի տարածքային հետախուզական կետում՝ քողարկված աշխատելով ԽՍՀՄ-ԳԴՀ Բարեկամության տան տնօրենի պաշտոնում։ Գործուղման ընթացքում ծառայողական տարիների հաշվով հասել է մինչև փոխգնդապետի կոչման և բաժնի պետի ավագ օգնականի պաշտոնին։ 1989 թվականին պարգևատրվել է «ԳԴՀ Ազգային ժողովրդական բանակի համար մատուցած ծառայությունների» բրոնզե մեդալով։

Արտերկրյա գործուղումի ավարտից հետո վերադառնում է ԽՍՀՄ և իր խոսքերով, ինքնակամ հրաժարվում է տեղափոխվել Մոսկվա՝ ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի կենտրոնական գրասենյակ։ Կրկին վերադառնում է ՊԱԿ-ի Լենինգրադյան վարչության առաջին բաժին (հետախուզություն ԽՍՀՄ տարածքից։

Պուտինի խոսքերով, աշխատանքի անցնելուց հետո ինքը երկու անգամ Լենինգրադի քաղաքապետարան ԽՍՀՄ ՊԱԿ համակարգից ազատման զեկուցագիր է ներկայացրել։ 1991 թվականի օգոստոսի 20-ին՝ Ա. Ա. Սոբչակի՝ ԱԻԳԿ-ի դեմ ելույթի ժամանակ, Պուտինը զեկուցագիր գրեց ՊԱԿ-ից զորացրման վերաբերյալ։