Տիգրան Նաղդալյանը ծնվել է 1966 թվականի հունիսի 8-ին Երևանում։
1983-1988 թթ․ - Երևանի պետական համալսարան, ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասեր-թարգմանիչ։
Որպես ուսուցիչ՝ աշխատել է միջնակարգ դպրոցում, ինչպես նաև Հայաստանի ՀԼԿԵՄ հրահանգիչ։
1991 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է հայկական առաջին ոչ պետական լրատվական թողարկման տեսաբան։
1991-1994 թթ.-ին եղել է Դաշնակցություն կուսակցությանը պատկանող «Հայլուր» լրատվական գործակալության ղեկավար։
1992 թ. Երևանում կազմակերպել է միավորված ընդդիմության հանրահավաք։
1994-1997 թթ.-ին եղել է «Փաստ» լրատվական գործակալության տնօրենը։
1995-1997 թթ.-ին աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես երևանյան գրասենյակի թղթակից։
1997-1998 թթ.-ին եղել է «Կայմ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը։
1998-2000 թթ.-ին եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենը։
2001 թ. հունվարին նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։
Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում ՝ ծնողների տնից դուրս գալիս։ Մարդասպանը կրակել է 7 անգամ։ Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է։ 2003 թվականի նոյեմբերի 18-ին սպանության մեջ մեղադրվողներից 13-ից 7-ը դատապարտվեցին։
Դատարանը համարեց, որ սպանությունը պատվիրվել է, և վերջինս ուներ քաղաքական ենթատեքստ։ Դատապարտվածների թվում էր կատարող Ջոն Հարությունյանը և պատվիրողը ՝ Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը ՝ Արմեն Սարգսյանը (Արամ և Վազգեն Սարգսյանների եղբայրը)։ Դատարանը գտավ, որ սպանության պատճառը Տիգրան Նաղդալյանի աջակցությունն էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Տիգրան Նաղդալյանի սպանության վարկածը․․․ Ի՞նչ գաղտնիք գիտեր նա։ Մանրամասները տեսանյութում ՝