Ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ զոհվել ՝ 19-ամյա Տիգրան Բաբիկյանը։ Նա Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր։ Տիգրանի մարմինը գտնվել է զոհվելուց մեկ շաբաթ անց: Դիրքից, որտեղ Տիգրանն է կռվել ու զոհվել, ոչ ոք ողջ չի մնացել:
Տիգրանի ձախ ձեռքի դաստակը չկար, բացի այդ՝ ձախ կողքից բեկորային վնասվածքներ էլ ուներ: Հակված ենք կարծելու, որ խրամատի մեջ՝ հենված դիրքում նռնակը քաշել է: Դե, այդ դիրքից ոչ ոք ողջ չի մնացել, որ հաստատապես ասենք, բայց փաստերի համադրությունը հուշում է, որ հենց այդպես է եղել։