Մասիսի բժշկական կենտրոնից հայտնում են ՝ 

 

 

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է «Մասիսի բժշկական կենտրոն»-ի շտապբուժօգնության ծառայության բժիշկ-սրտաբան Գայանե Սանոսյանը: 
Սիրելի Գայանեն կարճ ժամանակահատվածում իր մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակով կարողացավ արժանանալ թե բնակչության, թե բուժանձնակազմի սիրուն և հարգանքին:
 
 
Բժշկուհին իր աշխատանքային գործունեության ընթացքում կարողացավ փրկել բազմաթիվ կյանքեր և ցուցաբերել բնակչության շրջանում որակյալ բուժօգնություն:
Մասիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում բժշկուհի Գայանեի հարազատներին, բարեկամներին և ընկերներին: