Զինուժ Մեդիան հաղորդում է ներկայացրել ՝ ամփոփելով շաբաթը։
Պատերազմի Աստվածը ռազմի դաշտում.
Զինուժի օբյեկտիվում մարտական վերջին գործողությունների ժամանակ բացառիկ սխրանքներ գործած հերոս հրետանավորներն են։ Բանակի ապագա կրտսեր հրամանատարները՝ վարժադաշտում։
Ուսումնական զորամասի կուրսանտները գործնական ակտիվ պարապմունքներով ամրապնդում են տեսական գիտելիքները։
Ուսումնական առօրյան ռազմական համալսարանում. Վստահ քայլերով կուրսանտներն անցնում են հայրենիքի պաշտպանի մասնագիտության մեջ կայանալու և հմտանալու ճանապարհը։
Եվ՝ հայրենիքին խոսքով ու գործով նվիրված մի ընտանիքի պատմություն. 44-օրյա պատերազմում կրտսերից մինչև ավագ Պետրոսյանները եղել են առաջնագծում և աննահանջ պայքարել հայրենիքի համար։
Մանրամասները տեսանյութում ՝