Իջևանի համայնքապետարանը հայտնում է։
 
 
Սեպտեմբերի 13֊ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում Ջերմուկում զոհվել է Իջևան քաղաքի բնակիչ, ՊՆ N զորամասի զինծառայող, լեյտենանտ Սարմեն Արկադյայի Բեջանյանը:
 

 

Սարմեն Բեջանյանը ծնվել է 2000թ֊ին, 2021թ֊ին «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության է անցել ՀՀ ԶՈւ֊ում՝ որպես դասակի հրամանատար։
Խորին ցավակցություն ենք հայտնում Սարմեն Բեջանյանի ընտանիքին և հարազատներին։
Սարմեն Բեջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, «Փարոս» սգո սրահում։